Հայկական Կարմիր խաչի ընկերությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հասարակությանը ներկայացնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրները

PanARMENIAN.Net - Ոչ ոք չի կարողլիարժեք ապահովագրված լինել վտանգից, եթեդրա վերաբերյալ չունենա տեղեկացվածության բավարար պաշար:



Հասարակությանն իրազեկելու եւայդ կերպ խոցելի խմբերին պաշտպանելու հարցում, դեռ հուլիսին համագործակցության հուշագիր էին ստորագրել ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը: Համագործացությունը մտավ նոր փուլ:



ՀԿԽԸ-ն եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ պետական ու հասարակական կառույցների, գիտության, մշակույթի, սպորտի գործիչների հետ համագործակցությամբ, նախաձեռնեցին միջոցառումների շարք:



ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակն իր ներգործությամբ եւկործանարար չափերովաշխարհիհամար արտակարգ իրավիճակ է ստեղծել: Այն ազդում է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառների, հասարակության բոլոր շերտերի վրա: Սպառնալիքի տակ է միլոնավոր մարդկանց կյանք: Այսօր աշխարհում շուրջ 40 մլն մարդ ապրում է դարի չարիք համարվող այդ վարակով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի` գլոբալ ճգնաժամի վերաճած խնդիրը, աշխարհի բազմաթիվ երկրների թվում սպառնում է նաեւ Հայաստանին: Հաշվարկային տվյալներով ՀՀ բնակվում է ՄԻԱՎ շուրջ 3000 վարակակիր: Ստեղծված իրավիճակին արձագանքելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց կար-որ է:



«Աշխարհի տարբեր անկյուններում, անտեղյակությունից` դարի չարիքի զոհն են դառնում հազարավոր մարդիկ: Եթե հասարակությունը սկսի լիարժեք գիտակցել խնդրի էությունը - ձգտի լինել տեղեկացված` իրավիճակը կշտկվի: Ծնվելու պահից սկսած` յուրաքնչյուրը ենթակա է վարակակիր լինելու ռիսկի: Դրա դեմ արդյունավետ պայքարի հարցում շատ կար-որ է հանրային գիտակցության բարձրացում: Հայկական Կարմիր Խաչի հետ մեր համագործակցությունը սկսվել ու շարունակվում է այդ տրամաբանության շրջանակներում»,- ներկաներին տեղեկացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Կարեւորելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում հասարակության բոլոր շերտերի ակտիվ մասնակցությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, նախաձեռնեցին միջոցառումների շարք` պետական եւ հասարակական կառույցների, գիտության, մշակույթի, սպորտի գործիչների հետ սերտ համագործակցությամբ: Իրականացվող միջոցառումներն են.



1. ՁԻԱՀ-ի բաց դաս:Գիտակցելով երիտասարդներին - պատանիներին պայքարի մեջ ընդգրկելու հարցում կրթական համակարգի անգնահատելի դերը` դեկտեմբերի 1-ին Եր-անի դպրոցներում /նախապես ընտրված/ կազմակերպեցՁԻԱՀ-ի բաց դաս: Դասաժամը վարեցին ՀԿԽԸ երիտասարդ կամավորները` պետական, մշակութային, գիտության եւ սպորտի հանրաճանաչ գործիչների` Շուշան Պետրոսյանի,Նարեկ Բավեյանի, Սոնա Շահգելդյանի,Լիլիթ Հովհաննիսյանի եւ Վահրամ Պետրոսյանի մասնակցությամբ: Վերջիններս իրենց ուղերձը հղեցին դպրոցականներին` կարեւորելով պայքարի գործում տարիքային այդ խմբի դերը: Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում դպրոցականներին իր ուղերձը հղեց չարիքի դեմ պայքարը կարեւորող, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Բոլոր մասնակիցները կրում էին դպրոցականների պատրաստած կարմիր ժապավենը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանշանը: ԶԼՄ-ների մասնակցությունը հնարավորություն ստեղծեց հասարակության լայն զանգվածներին ներկայացնել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված դպրոցականների հետ անցկացվող ակցիան: Բաց դաս կազմակերպվեց Եր-անի տարբեր դպրոցներում` ժ. 10.30:



2.2. Բջջային կարճ հաղորդագրությունների ակցիա:ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ ՀԿԽԸ համագործակցության շրջանակներում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ կարճ հաղորդգրություններն օրվա ընթացքում հղվում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին:



3. Տեսահոլովակների ցուցադրություն: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պատրաստվել է

տեսահոլովակներ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող խարանի - խտրականության, տարածման եղանակների թեմաներով: Դրանք ցուցադրվում են տարբեր հեռուստաալիքներով:



4.Տեղեկատվական քարոզարշավ: ԵԿԽ կամավորները կազմել էին փոքր խմբեր, որոնք Եր-անի կենտրոնական փողոցներում /Մաշտոցի պողոտա, Ամիրյան, Թումանյան, Մոսկովյան, Աբովյան, Տերյան,Կորյուն,Խանջյան,Ալեք Մանուկյան/ տարածում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, պահպանակներ,ինչպես նա- ՁԻԱՀ-ի դեմ պայքարը խորհրդանշող կարմիր ժապավեններ:Տարածվում էին նա- թռուցիկներ` երեկոյան կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ: Քարոզարշավի մեկնարկը ամփոփվեց «Մոսկվա» կինոթատրոնի սրահում` տեսահոլովակների ցուցադրությամբ - տեղեկատվական վահանակների տեղակայմամբ: 19.30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի սրահում կբացվի Կարեն Գրիգորյանի հեղինակային լուսանկարների ցուցահանդեսը, որին աջակցում է նաեւ ՀԿԽԸ: Լուսանկարներում «Ո'Չ ԱՍԵՆՔ ՁԻԱՀ-ին» ուղերձով պատկերված են լինելու Հայաստանի մշակութային 50 գործիչներ` հայտնի երգիչներ, ռեժիսորներ, հեռուստահաղորդավարներ, դերասաններ: Ցուցահանդեսից հետո, Մոսկվա կինոթատրոնի մոտակայքում գտնվող «ԿԱՄԻ» ակումբում կկազմակերպվի համերգ` հայտնի երգիչների /էրիկ, Սոնա Շահգելդյան/ մասնակցությամբ: Ակումբի մուտքը հրավիրատոմսերով է: Երեկոյի ընթացքում կհնչեն ՁԻԱՀ-ի դեմ միասնական պայքարի կոչեր, ուղերձներ - կտարածվեն տեղեկատվական նյութեր: Համերգի սկիզբը` ժամը 22.00-ին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---