ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ 9 օգոստոսի 2003 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի վարած քաղաքականությունը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել վերջինիս կարգավորմանը: Այդ մասին, Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը: Նրա խոսքերով` այն ժամանակ, երբ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի հողերը, ինչի առնչությամբ գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւ, Մինսկի խումբը հայտարարում է, որ կընդունի այնպիսի որոշում, որին կհանգեն կողմերը: «Ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ պարտադրում է մի սխեմա, որն ավելի հարմար կլիներ մաֆիոզական հաշվեհարդարներին. «հանդիպել են», կրակել, հետո նստել, զրուցել եւ բաժանվել», - հայտարարել է նախարարը: Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ տվյալ դեպքում ռիսկի է դիմում ոչ միայն Ադրբեջանը, այլեւ ամբողջ տարածաշրջանը: Նախարարի խոսքերով` Կովկասը բազմազգ տարածաշրջան է, եւ «եթե հայ անջատողականները ստեղծեն միանգամայն վտանգավոր նախադեպ, ապա դա հասկանալի կերպով կազդի մյուսների վրա»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |