Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն ամփոփեց «Հատիսի» վերջին երեք հանդիպումների արդյունքները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց «Հատիսի» վերջին երեք հանդիպումների արդյունքները 2009-2010թթ. Եվրոպայի Գավաթի նախընտրական առաջնության շրջանակներում` խմբային փուլում: Հունական «Աթինայկոսի» հետ հանդիպումն ավարտվեց հայ բասկետբոլիստուհիների պարտությամբ (105:54), բայց դրանից հետո «Հատիսը» հաղթանակ տարավ ռուսական «Չեւակատայի» (103:99) եւ թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ (87:64):



«Թուրքիայում մեզ լավ դիմավորեցին»,- նշեց Ռոստոմյանը` ավելացնելով, որ թուրքական թիմը «Հատիսից» նման խաղ չէր սպասում: «Արդեն յոթերորդ րոպեից հետո, երբ մենք հաշվով առջեւում էինք, մրցակիցը գիտակցեց մեր խաղի լրջությունը»,- ասաց Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը:



Հրաչյա Ռոստոմյանի խոսքով, երբ թիմը դեռ նոր էր ձեւավորվել, ակումբի ղեկավարությունը ցանկանում էր պարզապես մեծ հաշվով չպարտվել, այժմ նրանք ցանկանում են հաղթահարել խմբային փուլը:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Երեւանում «Հատիսը» կընդունի հունական «Աթինայկոսին»:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---