ՀՀ պաշտպանության նախարարը հանձնել է խրախուսական նվերներ ՀՀ ռազմական ոստիկանության զինծառայողներին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկեց ՌՈ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ցուցադրված մարտական վարժանքները:



Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղավ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակում: Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը ծանոթացավ գումարտակի խնդիրներին ու գործառույթներին, անձնակազմի համալրվածությանը եւ ծառայողական պայմաններին, ինչպես նաեւ հրամկազմի հետ քննարկեց զորամասում շինարարական աշխատանքներ իրականացնելուն առնչվող խնդիրներ:



Աշխատանքային այցի ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրական մարտական վարժանքների միջոցով պաշտպանության նախարարին ներկայացրին իրենց մարտավարամասնագիտական հմտություններն ու կարողությունները: Սեյրան Օհանյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների հանձնեց խրախուսական նվերներ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---