Հայաստանում ուսումնական եւ նախադպրոցական հիմնարկները մեկ շաբաթով կարող են փակվել

PanARMENIAN.Net - «Մենք պետք է հետեւենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին եւ առանց հապաղելու փակենք ուսումնական ու նախադպրոցական հաստատությունները, որպեսզի կանխենք գրիպի տարածումը», - ընդգծեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արմեն Ասոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում:



Նա նաեւ հայտնեց, որ այդ առաջարկությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանին, որն էլ իր հերթին արդեն առաջարկությունը հանձնել է կառավարություն:



Գլխավոր համաճարակաբանի տվյալների համաձայն, ուսումնական եւ նախադպրոցական հաստատությունները կարող են մեկ շաբաթով փակվել: Հենց այդքան է տեւում գրիպի ինկուբացիոն ժամանակաշրջանը: Այնուհետեւ սկսվելու են ձմեռային արձակուրդները եւ գրիպի տարածումն ավելի պակաս վտանգավոր կլինի:



Այսօրվա դրությամբ A/H1N1 («խոզի գրիպ») գրիպով հիվանդների թիվը Հայաստանում 32 -ի է հասել, իսկ երկու մարդ մահացել է սովորական գրիպի բարդացումից:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---