«Նեւսկի էքսպրեսի» նախորդ պայթեցման գործով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում տեղի հատուկ ջոկատայինները ծնունդով Ադրբեջանից Զաուր Գուլիեւի բնակարանում հայտնաբերել են նրա մոտ հյուրընկալվող չեչեն Ամիրխանովներ եղբայրներին:



Այդ երեքին տարել են Մոսկվայի քննչական մեկուսարաններից մեկը, որտեղ մի քանի ժամ ստուգում էին նրա մասնակցությունը «Նեւսկի էքսպրես» գնացքի պայթեցմանը, հաղորդում է ռուսական «Տրուդ» թերթը:



Թերթի տվյալներով, քննիչները հուսով են, որ ձերբակալված կովկասցիները կարող են օգնել իրենց դուրս գալ ռուս վահաբիթ Պավել Կոսոլապովի հետքի վրա, որը համարվում է 2007թ. օգոստոսին տեղի ունեցած «Նեւսկի էքսպրեսի» նախկին պայթեցման կազմակերպիչը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---