«Ամերիաբանկը» նախաձեռնել է բիզնեսի վարկավորման լայնամասշտաբ ծրագիր 8 դեկտեմբերի 2009 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ»-ն սկսել է բիզնեսի վարկավորման նոր, լայնամասշտաբ ծրագիր: Ըստ բանկի մամլո ծառայության, այն ապահովում է վարկավորման նախադեպը չունեցող, առանձնահատուկ պայմաններ բոլոր այն գործարարների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5,0 մլն դրամից մինչեւ 5,0 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թվաքանակը` մինչեւ 250 մարդ: Վարկերի գումարը կարող է հասնել մինչեւ 1.5 մլն ԱՄՆ դոլարի: Որպես վարկառու կարող են հանդես գալ եւ իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը:Հիմք ընդունելով Բանկիռազմավարությամբ ամրագրված քաղաքականությունը` յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում` ելնելով նրա բիզնեսի առանձնահատկություններից, վարկավորման այս նոր գործընթացում եւս ցուցաբերվում է նման մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի: Վարկերը տրամադրվում են սկսած տարեկան 12% -ից, մինչեւ 7 տարի մարման ժամկետով, որից մինչեւ 2 տարին սահմանվում է որպես արտոնյալ ժամկետ` միայն տոկոսագումարների մարմամբ: «Ամերիաբանկ»-ը կարեւորելով իր գործընկերների հետ երկարատեւ համագործակցությունը` իրենց պարտավորությունները պատշաճ կերպով կատարող վարկառուների համար ստեղծել է եզակի հնարավորություն` վարկի տոկոսադրույքի նվազեցում վարկի ժամկետի առաջին երեք տարիների ընթացքում` վեց ամիսը մեկ պարբերականությամբ, անկախ ֆինանսական շուկայի իրավիճակից: Բիզնեսի վարկավորման այս նոր ծրագիրն ուղղված է հանրապետությունում բիզնես գործընթացի աշխուժացմանը, ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը: «Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների: «Ամերիաբանկ» ՓԲԸռազմավարական գործընկերն է «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խումբը, որը ՌԴ-ի խոշորագույն ներդրումային բանկային ընկերություններից մեկն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների ՀՀ դեսպանության ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ The Guardian-ը COP 29-ին ընդառաջ գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և հայ գերիների մասին Նշվում է, որ Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը |