«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցը

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցը: Չնայած ներկայիս անմխիթար վիճակին` հիվանդանոցը շարունակում է սպասարկել շրջանի, այդ թվում եւ Լոռու մարզի բնակիչներին: Տարեկան Տավուշի եւ Լոռու մարզերում բնակվող շուրջ 1400 քաղաքացի այստեղ բուժսպասարկում է ստանում:



Ինչպես հաղորդում է «Հայաստան»համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը, ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, եւ Լիբանանի տեղական մարմնների համաֆինանսավորմամբ: Գերմանիայի «Հայ բժիշկների ու բուժաշխատողների միություն»-ը հիվանդանոցին կնվիրաբերի բուժսարքավորումներ:



Նոյեմբերյան քաղաքը գտնվումէԵրեւանից 185կմ, իսկ ադրբեջանական սահմանից` շուրջ 5 կմ հեռավորության վրա: Որպեսզի հիվանդանոցը, մասնավորապես ծննարանը եւ վիրահատարանը շարունակեն գործել, նորոգման աշխատանքները ներկայումս ընթանում են հիվանդանոցի մեկ հատվածում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---