«Արեւելյան գործընկերությունը» շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների համար

PanARMENIAN.Net - Այսօր Բրյուսելում կանցնի ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ԱՊՀ պետությունների գործընկերների միջեւ բանակցութունների առաջին փուլը:



Ստոկհոլմ կատարած իր այցի ընթացքում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր շվեդ գործընկեր Կարլ Բիլդտի հետ:



«Հայաստանն առանձնակի կարեւորություն է տալիս համագործակցությունը Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների հետ: «Արեւելյան գործընկերությունը» նոր հնարավորություններ է տալիս համագործակցության զարգացման համար քաղաքական երկխոսության հաստատման, ինչպես նաեւ առեւտրի ոլորտում ընդլայնվող հնարավորությունների միջոցով»,-ասել է Նալբանդյանը: Ըստ նրա, նախագծի գլխավոր առավելությունն այն է, որ նա սատարում է ծրագրի մասնակից երկրների միջեւ համագործակցությանը: Ընդ որում Նալբանդյանը նշել է, որ ԵՄ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ԱՊՀ պետությունների գործընկերների միջեւ հանդիպումը ակնհայտ առաջընթաց է: «Ես մտադիր եմ հետագա համագործակցության մասին մի շարք հարցեր քննարկել իմ գործընկերների հետ»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



«Արեւելյան գործընկերության» ծրագրում արտահայվտում է ոչ միայն Հայաստանի ու Եվրամիության միջեւ վերջին տասնամյակում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաեւ հեռանկարները, որ ընձեռում է «Համագործակցության մասին» պայմանագիրը, որը թույլ կտա համաձայնեցնել մեր համագործակցությունը նոր իրողություններին համապատասխան»,-ասել է Է.Նալբանդյանը: Ընդ որում ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ սեղմ ժամկետում նախագիծը համապատասխան մեխանիզմներ զարգացրեց համագործակցության համար եւ ստեղծեց մի մթնոլորտ, որը նպաստում է նպատակների իրագործմանը նախագծի շրջանակներում: «Թեմատիկ հարթակներն այս տարի ակնհայտ առաջընթաց են գրանցել, այս տարի եւ ես հուսով եմ, որ դրանք հաջող ավարտ կունենան»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Մեկնաբանելով Հայաստանի եւ ԵՄ-ի համար հնարավոր շահերը «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում` Նալբանդյանը նշել է.«Համագործակցությունը դա ընդհանուր նպատակներ են, շահեր: Առավելագույն շահ նախագծից կստանա Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների հանրությունը: Առաջնային հարցը մեզ համար մուտքի արտոնագրերի պարզեցման հարցն է, ինչը հնարավորություն կտա երկրների բնակչությանը զարգացնել շփումը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---