Հայաստանում ԱՄՀ նոր մշտական ներկայացուցիչը Գիերմո Տոլոսայն է

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետՏիգրան Սարգսյաննայսօրընդունել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին` Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ, եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Գիերմո Տոլոսային, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, վարչապետը ՀՀ կառավարությանանունիցջերմ շնորհակալություն էհայտնել Նինկե Օմեսին մեր երկրում արդյունավետ աշխատանքի համար, ճանաչողական զրույց ունեցել Գիերմո Տոլոսայի հետ, ով մինչեւ նոր պաշտոնին անցնելը պաշտոնավարել է ԱՄՀ ռազմավարության, քաղաքականության եւ ուսումնասիրության դեպարտամենտի նոր ձեւավորվող շուկաների բաժնում:



Զրուցակիցները մտքերեն փոխանակելֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած խնդիրների շուրջ: Վարչապետ Տիգրան Սարգսյանըխոսելէճգնաժամի հարուցած հետեւանքներինդիմակայելու ուղղությամբկառավարությանգործադրած ջանքերի, Հայաստանիտնտեսության վրանրա ունեցած դրսեւորումների մասին, նշել այն խնդիրներն ու ուղղությունները, որոնք առաջիկայում եւս գտնվելու են ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցության շրջանակում: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՀ նոր մշտական ներկայացուցչի հետ աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ:



Նինկե Օմեսըշնորհակալություն էհայտնել բարեմաղթանքի ջերմ խոսքերիեւ իր գործունեությունը գնահատելու համար, վստահեցրել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունըՀայաստանում իրականացվողբարեփոխումներինեւ հնարավորինսկօժանդակի մեր երկրին հաղթահարելու առկա հիմնախնդիրները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---