ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «COOPERATIVE BEST EFFORT-2004» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է մասնակցել «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ադրբեջանում` ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարարի օգնական Մուրադ Իսախանյանը: Նրա խոսքերով` հայ զինծառայողները կմեկնեն Ադրբեջան, եթե համապատասխան հրավեր ստացվի ՆԱՏՕ-ի հրամանատարության կողմից: Նշենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցում Հայաստանում անցկացվող «Cooperative Best Effort-2003» զորավարժություններին, չնայած Բաքու ուղարկվել էր համապատասխան հրավեր ՆԱՏՕ-ի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---