12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

21 հունիսի 2003 - 00:08 AMT  15:16 GMT
ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կառավարության ծրագիրը բավականին իրատեսական է, եւ «4 տարի անց կնկատվեն ժողովրդի բարօրությանն ուղղված կոնկրետ արդյունքները»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

21 հունիսի 2003 - 00:06 AMT  15:16 GMT
Դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի խոսքերով, սեպտեմբերին ընդդիմությունը մտադիր է Հայաստանի նախագահի անվստահության մասին հանրաքվեի հարցը բարձրացնել, որի համար անհրաժեշտ է փոխել համապատասխան օրենսդրությունը:

ՍՈՑԻՆՏԵՌՆԸ ՆՇԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

20 հունիսի 2003 - 23:51 AMT  15:16 GMT
«Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը»,- Սոֆիայում կայացած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հարցերով Սոցինտեռնի համաժողովի ժամանակ հայտարարել է նախագահող Պյեռո Ֆասիոն, որը գլխավորում է Իտալիայի Ձախ ժողովրդավարական կուսակցությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

20 հունիսի 2003 - 23:16 AMT  15:16 GMT
Ռոբերտ Քոչարյանի խոսքերով` նման համագործակցությունը հնարավոր է, մասնավորապես, արտաքին քաղաքականության հարցերում, ինչպիսիք են` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ սփյուռքի հետ հարաբերությունները:

ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ Է

20 հունիսի 2003 - 22:29 AMT  15:16 GMT
Հայաստանի պաշտպանության փոխնախարարի օգնական Մուրադ Իսախանյանի կարծիքով, «ազգությունը ոչ մի առնչություն չունի զորավարժություններին»:

ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՎՐԱՍՏԱՆ

20 հունիսի 2003 - 22:22 AMT  15:16 GMT
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է արձակուրդ գնալ օգոստոսի սկզբին:

ՎՐԱՍՏԱՆՆ ԱՌԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

20 հունիսի 2003 - 22:20 AMT  15:16 GMT
Ինչպես հայտարարել է Վրաստանի երկաթուղու գլխավոր ինժեներ Թենգիզ Դոնաձեն, այդ երկաթուղային ճյուղի վերականգման անվտանգությունը կարող են ապահովել վրաց-աբախազական հակամարտության գոտում ԱՊՀ հավաքական խաղաղապահ ուժերը:

ԹԵՀՐԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՉ ՃԻՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ

20 հունիսի 2003 - 20:26 AMT  15:16 GMT
Ինչպես հետեւում է Իրանի դեսպանության հայտարարությունից, «որոշ ադրբեջանական հեռուստաալիքներ օգտագործում են հնացած տեսանյութեր, որպեսզի դրանց միջոցով ստեղծեն սոցիալական ճգնաժամի եւ զանգվածային անկարգությունների մթնոլորտ, որն իբրեւ թե այժմ տիրում է Իրանում»:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

20 հունիսի 2003 - 20:01 AMT  15:16 GMT
Հանդիպման մանրամասները չեն հայտնվում:

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՐԱՀԱՏԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ՄԻ ՄԱՍԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

20 հունիսի 2003 - 19:38 AMT  15:16 GMT
Անդրկովկասում ռուսաստանյան զորքերի խմբավորման ռազմամթերքի, սպառազինման եւ ունեցվածքի մի մասը, Վրաստանի Սագարեջո քաղաքի ինժեներական ռազմամթերքի պահեստից տեղափոխվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:
12
---