Հայաստանի նորագույն պատմության մեջ 2009 թվականը ամենածանրն էր տնտեսական առումով

PanARMENIAN.Net - Տարին մոտենում է ավարտին եւ արդեն ժամանակն է ամփոփել արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի նորագույն պատմության մեջ 2009 թվականը ամենածանրն էր երկրի համար տնտեսական առումով: Դեկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, նման անկում գրանցվել էր 1992թ., երբ Հայաստանը շրջափակման մեջ էր:



Ասատրյանը կոչ է արել Հայաստանի կառավարությանն ուշքի գալ եւ չընթանալ այն ճանապարհով, որով նա գնում է արդեն մի քանի տարի, «իսկ 2009-ին երկրին պակասում էր օրինականությունն ու արդարացիությունը»: «Սա մեր ներքին ճգնաժամն է, մեր պետական քաղաքականության արդյունքը, քանի որ համաշխարհային ճգնաժամը չէր կարող նման ազդեցություն ունենալ Հայաստանի վրա»,-ասել է նա:



Բացի այդ, ՀՀ ԿԲ նախկին նախագահը ընդգծել է խորհրդարանի ոչ համարժեք գործունեությունը, որը պատշաճ կերպով չանդրադարձավ 2010 թվականի բյուջեի նախագծին, քանի որ նրա հիմնական հոդվածները գործնականում մնացին նույնն, ինչ 2009 թվականին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---