ՀՀ կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետություններին աջակցելու համար փորձագետների խմբի ձեւավորման կարգը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 10-ին քննարկել եւ հաստատել է օտարերկրյա պետություններին աջակցելու համար ազգային փորձագետների խմբի ձեւավորման կարգը:



Այդ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որոշակի պարտավորություններ ունի, եւ, անհրաժեշտության դեպքում կարող է մրցութային կարգով ձեւավորել փորձագետների խումբ, օտարերկրյա պետություններում քիմիական, ճառագայթային եւ կենսաբանական վտանգների հետ առնչվող` հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակի դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:



Փորձագետների խմբի ձեւավորման կարգը առավել դյուրին կդարձնի միջազգային համագործակցությունը, կապահովի հայ մասնագետների ներգրավումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդհանուր փորձագիտական խմբերում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---