Ղարաբաղյան կարգավորման գործընթացն ավեի թափանցիկ է դառնում

PanARMENIAN.Net - «Մենք չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են Ադրբեջանի ղեկավարության հետ Բաքու կատարած իրենց այցի շրջանակներում»,- ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում նշեց «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:



Պատգամավորը հույս հայտնեց, որ ապագայում այդ նորացված սկզբունքները կհրապարակվեն, քանի որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն ավելի թափանցիկ է դառնում: «Իսկ նոր սկզբունքների հրապարակումից հետո մեր կուսակցությունն անպայման հանդես կգա գնահատականներով»,- նկատեց Հարությունյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---