ՀՀ կառավարությունը հաստատել է 18 բարեգործական ծրագիր

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգ֊ման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնա֊ժողովի նախագահ ՍիմոնՏեր‑Սիմոնյանը:



Հանձնաժողովը քննարկել է 18 բարեգործական ծրագիր:



Մասնավորապես, քննարկ֊վել եւ հաստատվել են`



«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող`



- Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Բ» մասնաշենքի մասնակի վերանորոգման նախագծման, Հայաստանի Հանրապետության Կապան քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման նախագծման եւ «Օրորոց» ծրագրերը,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երկրորդ մասնաշենքի եւ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու շինարարության համար ամրանների ձեռք բերում» ծրագրի,

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Զեյթուն‑բարեկար֊գում» եւ «Վանաձորի «Տարոն-3» նորակառույց թաղամասի ընտանիքներին կահույքի եւ կենցաղային տեխնիկայի նվիրաբերման» ծրագրերը,

«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարե֊գործական կազմակերպության կողմից իրականացվող «Անվտանգ մայրություն, առողջ մանուկ, երջանիկ ընտանիք» ծրագիրը,

«Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալ-մանկավարժական աջակցություն երեխաներին» եւ «Գյումրու թիվ11 նախակրթարանի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում» ծրագրերը,

«Աքուաթիքս Արմենիա, ինկ.» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրա֊կա֊նացվող «Խաղահրապարակ Նոր-Նորքի երեխա֊ներին» ծրագիրը,

«Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն, ինկ.» ամերիկյան բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Վաղ մանկության առողջու֊թյուն» ծրագիրը,

«Երեք ավտոմեքենա Հայաստանում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմ֊բերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի կողմից իրականացվող ծրա֊գրերի համար» ծրագիրը,

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրակա֊նացվող «Աջակցու֊թյուն «Երեւանի պետական համալ֊սարան» ՊՈԱԿ-ի «Սինքրոտրո֊նային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազո֊տություն֊ների կենտրոն» գիտահետա֊զոտական ինստիտուտ» հիմնարկի գործու֊նեությանը» ծրագիրը,

«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարե֊գործական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում իրականացվող «Առաջին օգնու֊թյուն» դասընթացի անցկացում» ծրագիրը,

«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը,

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը,

«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարա֊կական կազմակերպության կողմից իրակա֊նացվող` Վանաձորի տարեցների տան լվածքատան համար լվացքի մեքենայի ձեռքբերման ծրագիրը:

«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանի միջեկե֊ղեցական բարեգոր֊ծական կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող «Նվերներ Հայաստանի երեխաներին» ծրագիրը:

Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպու֊թյունների հասցե֊ներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---