15 դեկտեմբերի 2009 - 19:23 AMT
Երեւանում կայացավ Խաչատուր Աբովյանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը
Դեկտեմբերի 15-ին Խաչատուր Աբովյանի անվան Երեւանի մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «Հայփոստի» մամլո ծառայությունը:

Մարման արարողությանը ներկա էին ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, Երեւանի մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, Հայփոստի գլխավոր տնօրենի պաշտոնկատար Արման Խաչատուրյանը եւ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության ղեկավար կազմը, Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսաելյանը, ինչպես նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Նամականիշի անվանագինն է 170 դրամ, տպաքանակը` 40 000: Նամականիշի դիզայներն է Ստեփան Ազարյանը: