«ԱրմենՏել»-ը «Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի մեկնարկից ի վեր շուրջ 5000 դիմում է ստացել

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ «Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի մեկնարկից` դեկտեմբերի 8-ից ի վեր ընկերությունը ստացել է Hi Line ծառայության միացման շուրջ 5000 դիմում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ստացված դիմումները հնարավորինս սեղմ ժամկետում բավարարելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը, եւ դեկտեմբերի 15-ի դրությամբ հաճախորդի կողմից ներկայացված հայտի բավարարման միջին ժամկետը չի գերազանցել 24 ժամը:



Չնայած այնփաստին, որ ակցիայինկատմամբ հետաքրքրությունը եւ ստացվողհայտերի քանակը մինչեւօրսշարունակաբար աճում է , «ԱրմենՏել» ընկերությունը ջանք չի խնայում ստացված հայտերը բավարարելու ժամկետը հնարավորինս կրճատելու համար:



«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում, որ անհրաժեշտ բոլոր սարքավորումներն առկա են բավարար քանակությամբ եւ ակցիայի շրջանակում ներկայացված բոլոր դիմումները կբավարարվեն: Բացի այդ, որակյալ տրաֆիկի նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով մեկուկես անգամ ավելացվել են արտաքին կապուղիները:

«Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի շրջանակում Hi Line ծառայության նկատմամբ աննախադեպ պահանջարկի պայմաններում միացումների ուշացման համար Ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---