Թուրքիան վախենում է վատացնել հարաբերություններն Իրանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան հանդես է գալիս իր տարածքում ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայելու դեմ, քանի որ դա կվատացնի Ռուսաստանի եւ Իրանի հետ իր հարաբերությունները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է իր «հակահրթիռային պաշտպանությունը» տեղակայել թուրքական տարածքում: Այս առաջարկությունն արվել է անցած շաբաթ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Թուրքական ԶԼՄ-երի տեղեկությունների համաձայն, Անկարայում բացասաբար են վերաբերվում Թուրքիայում ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայելու նախաձեռնությանը եւ գտնում են, որ չնայած իր պաշտպանական բնույթին, այն կարող է վատացնել Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ, որոնք վերջին տարիներին համաչափորեն զարգանում են:



«Նախնական գնահատականների համաձայն, զինվորական եւ կառավարական թեւում այն կարծիքն է իշխում, որ այդպիսի ՀՀՊ-ն Թուրքիային կդարձնի թիրախ` Իրանի միջին եւ փոքր հեռահարության հրթիռների համար: Բացի դրանից, անհանգստություն է տիրում նաեւ այն առումով, որ այդ նախագիծը կարող է ստեղծել լարվածություն Ռուսաստանի հետ, նաեւ սառը պատերազմի մթնոլորտ այն դեպքում, երբ Թուրքիան «հարեւանների հետ բարեկամության» քաղաքականություն է վարում», - գրում է թուրքական ,Milliyetե թերթը:



Թուրքական եւ արեւմտյան ԶԼՄ-երում ավելի վաղ բազմաթիվ անգամ հրապարակվել են տեղեկատվություններ` Թուրքիայում ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայելու մասին, սակայն թուրքական պաշտոնական անձինք չեն հաստատել դրանք, գրում է ՌԻԱ նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---