Քեյլ Լարսոն. Հայաստանի փրկարարները հասել են միջազգային մակարդակի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ն ավարտվել է Հայաստանի, Էստոնիայի եւ Շվեդիայի Փրկարար ծառայությունների եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը ամփոփվել էին եռամյա համագործակցության գործունեության արդյունքները: 2007 թ-ց մինչեւ 2009 թ-ը իրականացվել էր 30 նախագիծ մոտ 1 մլն դոլար շարժողությամբ:



«Հայ փրկարարների մոտ ես նկատում եմ մասնագիտական աճ, եւ կարծում եմ, որ համատեղ աշխատանքների արդյունքում մեն հասել ենք այնպիսի արդյունքների, որոնք կարող են հիմք դառնալ հետագա համագործակցության համար», - ասել է լրագրողներին Էստոնիայի Փրկարար ծառայության միջազգային բաժնի պետ Եվգենի Յուտկեվին:



Շվեդիայի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Քեյլ Լարսոնը իր հերթին ընդգծել է. «Իմ կարծիքով, Հայաստանի փրկարարները հասել են միջազգային մակարդակի, եւ ես ցանկանում եմ նաեւ ընդգծել, որ համատեղ աշխատանքների ժամանակ մենք շատ բան սովորեցինք մեր հայ աշխատակիցներից»:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---