Թուրքիայի ԱԳՆ մեղադրում է ԵՄ-ը երկակի չափանիշներ կիրառելու համար

PanARMENIAN.Net - «Երբ Խորվաթիայի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի քաղաքացիների համար ԵՄ-ը չեղյալ է հայտարարվում մուտքի արտոնագրերը, ապա ինչո՞ւ նույն բանը չի արվում Բոսնիայի, Ալբանիայի եւ Թուրքիայի քաղաքացիների համար: Մի թե դա երկակի չափանիշների դրսեւորում չէ: Ամեն անգամ համոզվում եմ, որ Արեւմուտքում հստակ ձեւակերպված են երկակի չափանիշները, որոնք կիրառվում են մահմեդական երկրների հանդեպ», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն:



Նրա խոսքերով, Թուրքիան ամեն անգամ խնդրում է եվրոպացի գործընկերներին, որպեսզի հստակ հայտարարեն, որ ԵՄ-ը քրիստոնեական ակումբ է եւ այդ կազմակերպությանը չեն կարող անդամակցել մահմեդական երկրները: «Սակայն նրանք դա չեն հայտարարում եւ մեր առաջ ստեղծում են տարբեր խոչընդոտներ ԵՄ-ը անդամակցելու ճանապարհին: Մենք համառորեն չենք թակի օտարի դուռը` մենք հավատարիմ կմնանք ինքներս մեզ: Միջին Ասիայից մինչեւ Մերձավոր Արեւելք մեծ տարածություն է, որտեղ մենք կարող ենք ստեղծել մեր տունը: Մենք կպահպանենք մեր մշակույթը, ազգային մտածելակերպը եւ դրանում կլինի մեր ուժը», - ասել է նա, գրում է Sabah թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---