Հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանման աճը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի գյուղատնտեսական որոշ ապրանքների արտահանման աճը: Այդ մասին դեկտեմբերի 22-ին Երեւանում լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը` ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները: Նրա խոսքերի համաձայն, այդ ուղղությամբ քննարկումները տարբեր մակարդակներով են տարվում` մասնագետների, նախարարների, վարչապետի եւ նախագահի, ու արդեն ընդունվել են խելամիտ որոշումներ: Նա նաեւ նշեց, որ ուսումնասիրվում է թուրքական շուկան, ինչը հնարավորություն կտա ապահովելու հայկական արտադրանքի իրացումը: «Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ թուրքական շուկայում գյուղատնտեսական առանձին ապրանքների արժեքը բարձր է, այդ պատճառով մենք կարող ենք մրցակցել, մասնավորապես, արտահանել մեր խաղողը», - ասաց նա:



Այդ կապակցությամբ Գերասիմ Ալավերդյանն ավելացրեց, որ սահմանի բացումը հնարավորություն կտա նշանակալիորեն կրճատելու տրանսպորտային ծախսերը, ինչն էլ կապահովի թուրքական շուկայում հայկական արտադրանքի ցածր ինքնարժեքը եւ մրցունակությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---