Լարիսա Ալավերդյան. Հայ ժողովուրդը սկսում է հասկանալ, թե ինչ բան են Արձանագրությունները

PanARMENIAN.Net - «Ես բարձր եմ գնահատում «Ժառանգության» սկզբունքայնությունը հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, կուսակցությունը միակն էր, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունից անմիջապես հետո` ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ներկայացրեց ծրագրային թեզիսները:



«Ցանկացած պետություն ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարեւան երկրների հետ: Հարցը նրանում է, թե ինչպիսին կլինի այդ հարաբերությունների գինը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը` ավելացնելով, որ Հայաստանը ստիպված է լինելու վճարել իր ապագայով: Ընդ որում, նա ընդգծեց, որ կուսակցությանը հաջողվեց այդ միտքը հասցնել լայն զանգվածներին:



Ալավերդյանը հաղորդեց նաեւ, որ «Ժառանգությունը» շարունակելու է իր գործունեությունն այդ ուղղությամբ, եթե անգամ Արձանագրությունները վավերացվեն: Նրա խոսքով, դրա նպատակն է ժողովրդին հասկացնել, որ փաստաթղթերն անգամ վավերացված տեսքով չեն արձագանքում նրանց շահերին:



«Ոչ միայն Սփյուռքը, այլեւ հայ հասարակայնությունը տեղեկացվածության շնորհիվ օրեցօր ավելի շատ է հասկանում, թե ինչպիսի թակարդ են իրենցից ներկայացնում Արձանագրությունները»,- ընդգծեց նա` նշելով, որ ժողովուրդը պետք է մերժի նման փաստաթղթերի վավերացումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---