ԲԱՔՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԴԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ՆՐԱՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՀԱՐԱԶԱՏ ԼԵԶՎՈՎ

PanARMENIAN.Net - Վերջերս Թուրքիայում բնակվող քրդերը զանգվածային կարգով տեղական ինքնավարության մարմիններ են դիմում` ցանկանալով սովորել հարազատ լեզվով: Ինչպես հայտնի է, այդ երկրում արգելված է քրդերեն լեզվով ուսուցումը եւ պաշտոնապես չի ճանաչվում քուրդ փոքրամասնության գոյությունը: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը այդ դիմումները գնահատել որպես, Անկարայում ահաբեկչական կազմակերպություն համարվող, Քրդական բանվորական կուսակցության կողմից կազմակերպված սադրանք: Ինչպես տեղեկացնում է Բաքվում հրատարակվող «Թուրքիայի համայնապատկեր» թերթը, վերջերս ոստիկանությունը ձեբակալել է մի քանի մարդկանց, որոնք ցանկացել են սովորել քրդերեն լեզվով: Տեղեկացվում է, որ կառավարությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, որպեսզի թույլ չտա քրդերի կողմից տարվող արշավի զարգացումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---