ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունը «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենասաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Անուշավանի Գալոյանին22 դեկտեմբերի 2009 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Գիտության եւ կրթության ոլորտում ներդրած ավանդի համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նախարարության բարձրագույն` «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բիոքիմիայի ինստիտուտիգիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենասաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Անուշավանի Գալոյանին: Հանձնելով բարձրագույն պարգեւը` նախարարը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է հուշամեդալ հանձնել միջազգային հեղինակություն վայելող, մասնագիտական եւ գիտականշրջանակներում հարգված եւ Հայաստանի վարկանիշը որպես գիտության օջախ բարձր պահող նման հռչակավոր գիտնականին»: Ակադեմիկոսի 80-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը բիոքիմիայի զարգացման համար կարեւոր իրադարձություն էր թե Հայաստանում, թե տարածաշրջանում: Ակադեմիկոսը, շնորհակալություն հայտնելով պարգեւի համար, նշեց. «Իմ գիտական գործունեության ընթացքում ես շատ պարգեւների եմ արժանացել, բայց սա առանձնահատուկ է. ինձ համար խիստ արժեքավոր, բայց միեւնույն ժամանակ պարտավորեցնող է հարազատ երկրի գնահատականը: Իմ գիտական գործունեության կար-որ արդյունքը ես համարում եմ բազում երիտասարդ կադրերի ներգրավվածությունը գիտության մեջ»: Գիտության եւ կրթության ոլորտում ներդրած ավանդի համար - ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգ-ով` «Ոսկե հուշամեդալով», այսօր պարգ-ատրվեց նա- Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Կառլենի Միրզախանյանը: «Այս պարգեւը Ձեր կատարած մեծ աշխատանքի մեր համեստ գնահատականն է: Պարոն Միրզախանյանը մեր քաղաքական, հասարակական, ինտելեկտուալ խավի այն կարկառուն ներկայացուցիչներից է, ով 90-ականներից առ այսօր մեր պետության զարգացման մեջ իր ներդրումն ունի, մարդ ով իր քաղաքական եւ հասարակական գործունեությունը մեկտեղել է մի շատ շնորհակալ գործով` մանկավարժական աշխատանքով», - հանձնելով պարգ-ը` նշեց նախարարը եւ հավելեց, որ նաեւ կուլտուրայի ֆակուլտետի - անձամբ Ռ. Միրզախանյանի ջանքերի շնորհիվ է մանկավարժական համալսարանը դասվում Հայաստանի մշակութային բուհերի շարքին: «Ստանալով այս մեծ պարգեւը` ես իմաստային առումով այն վերագրում եմ նաեւ ընտանիքիս, քանզի իմ ամբողջ ընտանիքը կապված է բարձրագույն դպրոցի հետ: Կրթական համակարգի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է»,-շնորհակալություն հայտնելով պարգ-ի համար` նշեց պարոն Միրզախանյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |