Ջավախքում հարկավոր է Հայ Առաքելական Եկեղեցու թեմ ստեղծել

PanARMENIAN.Net - Վրաց Ուղղափառ եկեղեցին շատ ակտիվ, կարելի է ասել ագրեսիվ է գործում Ջավախքում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքով, դա այն պատճառներից մեկն է, որ Ջավախքում սուր են հոգեւոր կյանքի հետ կապված խնդիրները: «Այսօր վրաց Ուղղափառ եկեղեցին հին հայկական եկեղեցիների վրացականացման կամ ավերման քաղաքականություն է վարում»,- նշեց Աբրահամյանը: Նա ընդգծեց նաեւ, որ ելնելով ստեղծված իրադրությունից, Ջավախքում հարկավոր է Հայ Առաքելական Եկեղեցու թեմ ստեղծել: «Մենք այդ հարցով արդեն դիմել ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ կարծում ենք, որ նա դրական որոշում կընդունի եւ այդ ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկի»,- հույս հայտնեց Աբրահամյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---