Ապրիլը ցույց կտա` արդյոք Թուրքիան Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման մասին ցանկությունը ազնվորե՞ն էր հայտնում

PanARMENIAN.Net - 2010 թ. մարտ-ապրիլ ամիսներին հայտնի կդառնա` Թուրքիան այս ամբողջ ժամանակ կեղծում էր, թե՞ իսկապես ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Մարկարովը:



«Եթե Թուրքիան փորձի ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա Հայաստանը կարող է օգտվել միջազգային իրավունքով իրեն տրված հնարավորությունից եւ հայտարարել, որ Թուրքիան չի հետեւում գործընթացի պայմանավորվածությանը եւ կարող է բանակցությունները դադարեցնել», - ասել է քաղաքագետը:



Կանխատեսելով 2010 թ. սկզբին քաղաքական ակտիվություն, Ալեքսանդր Մարկարովը հայտարարել է, որ այդ ակտիվությունը պայմանավորված է լինելու արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ եւ դրան հետեւող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումներով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---