ՀՅԴ-ն իրական այլընտրանք է դարձել իշխանություններին ու ՀԱԿ-ին

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն, լինելով ընդդիմական ուժ, այլընտրանք է դարձել Հայաստանի իշխանություններին ու Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ): Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի ՀՅԴ Բարձրագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:



«2009-ին ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, քանի որ վերջինս շեղվեց նախկին արտաքին քաղաքական վեկտորից: Մենք հայտարարեցինք, որ այլընտրանքային քաղաքական ուժ կդառնանք, եւ կատարեցինք մեր խոստումը: Մենք Հայաստանի քաղաքական դաշտում երրորդ բեւեռ ենք դարձել: Բացի դրանից, ժողովրդավարության ու ազգային խնդիրները հաջորդ տարի կմնան կուսակցության ուշադրության կենտրոնում:



Խոսելով առաջիկ քայլերի մասին` Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ հունվարի 11-ին ծրագրված ՀՅԴ-ի ցույցն ու երթն ուժի մեջ են մնում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---