ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարին կարող է կիրառել նոր սանկցիաներ Իրանի նկատմամբ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարին կարող է կիրառել նոր սանկցիաներ Իրանի նկատմամբ, եթե Տեհրանը հրաժարվի ընդունել «վեցյակի» առաջարկությունը նրա միջուկային ծրագրի վերաբերյալ:



Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին կից Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը: «Մի քանի շաբաթների ընթացքում «վեցյակում» մենք կքննարկենք այն էլեմենտները, որոնք կարող են ընդգրկվել Իրանի դեմ նոր սանկցիաների մասին բանաձեւի մեջ», - ասել է նա:

Ընդ որում նա ավելացրել է, որ «մենք բաց կթողենք դուռը հետագա երկխոսության համար»: «Իրանին դեռ ուշ չէ սկսել համագործակցել ՄԱԳԱՏԵ-ի եւ ընդհանուր առմամբ համաշխարհային հանրության հետ: Այդ դեպքում նա կարող է խուսափել սանկցիաներից», - կարծում է բրիտանացի դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---