Civilitas հիմնադրամը ներկայացրեց «Հայաստան 2009` խոստում եւ իրականություն» զեկույցը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Civilitas հիմնադրամը կազմակերպեց «Հայաստան 2009` խոստում եւ իրականություն» զեկույցի շնորհանդեսը: Այդ տարեկան զեկույցը, ինչպես եւ նախորդ տարվա «Հայաստան 2008` ճգնաժամ եւ հնարավորություններ» զեկույցը, անդրադառնում է տնտեսությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը, առաջարկում է իր կանխատեսումներն ու խնդիրների լուծման ճանապարհները:



Զեկույցում գնահատական է տրված իրադարձություններին Հայաստանում ու Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Հայաստանին ու տարածաշրջանին առնչվող միջազգային իրադարձություններին: Զեկույցի ստեղծմանը մասնակցել են հայ եւ օտարազգի փորձագետներ` լրագրողներ, տնտեսագետներ, քաղաքագետներ: Զեկույցին կցված է նաեւ «Ինչպես է ծախսում պետությունը» ներդիրը, որը 2010-ի բյուջեի ծախսերի պատկերավոր նկարագիրն է:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---