ՀԱԿ-ը բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի շանսերը ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում

PanARMENIAN.Net - Նախընտրական արշավում թեկնածու Նիկոլ Փաշինյանն անհավասար պայմաններում է գտնվում ՀՀ ԱԺ ընտրություններում Երեւանի թիվ 10 ընտրատարածքի մյուս թեկնածուների համեմատ: Այդ մասին հայտարարել է Ն.Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Ըստ Մաթեւոսյանի, այս պահի դրությամբ ընտրատեղամասում պայքար որպես այդպիսին չկա` մի կողմից իր ծրագրով հանդես է գալիս Ն.Փաշինյանը, մյուս կողմից` պետական կեղծարարական մեքենան: «Մեր ուսումնաիրությունները եւ հանդիպումները ընտրողների հետ ցույց տվեցին, որ Փաշինյանի հաղթելու շանսերը շատ մեծ են: Սակայն մենք թույլ չենք տա, որ ընտրությունները կեղծվեն»,-ասել է Մաթեւոսյանը:



Իր հերթին Վ.Կարապետյանը նշել է, որ թիվ 10 ընտրատարածքի ընտրողների մեծ մասը ընտրությունների մասին ոչինչ չգիտի եւ դա պատահական չէ: «Դա հստակ ռազմավարություն է, որ վարում են իշխանությունները, որպեսզի ավելի հեշտ լինի կեղծել ընտրությունները»,-նշել է Կարապետյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---