Կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը29 դեկտեմբերի 2009 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանն ու նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը:Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, 1958 թ. ծնված Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու եւ կազմվող ակտի գումարի չափը մինչեւ 10 միլիոն դրամ նվազեցնելու համար պահանջել է 5 միլիոն դրամ կաշառք: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 28-ին, ՀՀ բնապահպանության նախարարության իր աշխատասենյակում կաշառք վերցնելու փաստով Արսեն Պետրոսյանը մերկացվել է: Նրա մոտ հայտնաբերվել է վերցված գումարից 1.210.000 դրամը, իսկ մնացած 3.790.000 դրամը Ա. Պետրոսյանը հասցրել էր փոխանցել նույն տեսչության պետ, 1960 թ. ծնված Տիգրան Գրիգորյանին: Միջոցառման ընթացքում, բացի վերցված կաշառքից, Ա. Պետրոսյանն իր գրպաններից ներկայացրել է նաեւ 2 միլիոն դրամ եւ ԱՄՆ 1.000 դոլար, իսկ տեսչության պետ Տ. Գրիգորյանը, բացի Ա. Պետրոսյանի կողմից տված կաշառքի գումարից, նույն պոլիէթիլենային փաթեթի մեջ ներկայացրել է 3.800.000 դրամ, 15.000 դոլար ու եւս 18.000 դոլար: Արսեն Պետրոսյանը եւ Տիգրան Գրիգորյանը ձերբակալված են: Նախապատրաստված նյութերով ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |