10/09 ընտրական տեղամասի մոտ անհայտ անձինք ծեծել են Պետրոս Մակեյանին

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում ՀՀ ԱԺ ընտրություններ են: Գրանցվել էին պատգամավորության երեք թեկնածուներ` Արա Սիմոնյանը` «Ազգային միաբանությունից», Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:



Մինչեւ ժամը 14.00 քվեարկել էին ընտրողների 11 տոկոսը, այսինքն` 6126 մարդ: Նշենք, որ 10-րդ ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը 55851 մարդ է :



Ժամը 15.00 այդ ընտրատեղամասի մոտ, Այգեստան 9 հասցեում տեղի ունեցավ միջադեպ, որի ժամանակ անհայտ անձինք ծեծի են ենթարկել պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի երեք վստահված անձանց: Ծեծի ենթարկվածներից էր նաեւ «Դեմոկրատական հայրենիք» կուսակցության ղեկավար, ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---