Վնասվածքը խանգարել է Դավիթ Նալբանդյանին հանդես գալ Օքլենդի մրցաշարում

PanARMENIAN.Net -
Ինչպես հաղորդում է gotennis.ru-ն, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը չի մասնակցի Օքլենդի մրցաշարին եւ կարող է բաց թողնել նաեւ Ավստրալիայի բաց առաջնությունը: Ըստ Օքլենդի մրցաշարի մարզիչ Ռիչարդ Փալմերի, Նալբանդյանը ստացել է որովայնի մկանների վնասվածք: «Սովորաբար նման վնասվածքներից հետո վերականգնվում են 10-15 օրվա ընթացքում»,-ասել է նա:



Հիշեցնենք, որ Օքլենդի մրցաշարը պետք է լիներ նրա մասնակցությամբ առաջին պաշտոնական մրցումը անցյալ տարվա մայիսից ի վեր, երբ նա վիրահատվեց:



:

Դավիթ Նալբանդյան

Դավիթ Նալբանդյանը արգենտինահայ թենիսիստ է, որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000թ.: 1996թ. նա հաղթեց աշխարհի թիմային պատանեկան առաջնությունում Արգենտինայի թիմի կազմում: Նա նաեւ US Open 1998-ի հաղթողն է միանձնյա ելույթներում: 1999թ. պատանեկան Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչի մասնակից է, 1999թ. Ուիմբլդոնի պատանեկան առաջնության հաղթող է զուգախաղում (Գիլերմո Կորիայի հետ):

2002թ. 20 տարեկանում Դ.Նալբանդյանը դարձավ Ուիմբլդոնի եզրափակչի մասնակից, որտեղ տանուլ տվեց ավստրալացի Լեյթոն Հյուիթին: Դրանից հետո նա ընդգրկվեց 50 լավագույն թենիսիստների ATR վարկանիշային ցուցակում եւ «տարվա մարզիկ» հայտարարվեց Արգենտինայում: Նալբանդյանի գլխավոր նվաճումը նրա ելույթն է Շանհայում 2005թ., որտեղ նա հայտնվեց պատահաբար այլ թենիսիստների հրաժարվելու արդյունքում, որոնց վարկանիշը իրենից բարձր էր:

Անհաջող 2007թ. Նալբանդյանը նահանջեց, հայտնվելով երրորդ տասնյակում, սակայն կարողացավ ավարտել սեզոնը, հաղթելով «Մասթերս» շարքի 2 աշնանային մրցաշարերեում` Մադրիդում եւ Փարիզում, կարողանալով հաղթել աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետներին` Ռոժե Ֆեդերերին ու Ռաֆայել Նադալին:

Միայն Նալբանդյանը, Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչը, Մարատ Սաֆինն ու Նադալն են հասել Մեծ Սաղավարտի 4 մրցաշարերի կիսաեզրափակիչ միանձնյա խաղում:

2003-07թթ. Նալբանդյանը 5 տարի անընդմեջ ավարտել է տարին համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակում

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---