2010 թ-ն Moody's-ը կանխատեսում է համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնում

PanARMENIAN.Net -
Միջազգային վարկանիշային Moody's Investors Service գործակալությունը կանխատեսում է համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնում: «2010 թ-ն սպասվում է ոչ կտրուկ համաշխարհային տնտեսության աճ: Ամենայն հավանական է, որ կլինի վերադարձ տրենդային աճի` կայուն գործազրկությամբ եւ բյուջետային դեֆիցիտներով», - ասվում է գործակալության զեկույցում:



Տնտեսության դանդաղ վերականգնումը պայմանավորված է տարբեր տարածաշրջաններում հավասար տնտեսական աճի պակասով:



Գործարար ակտիվության ցածր մակարդակը` եւս մեկ բացասական գործոն է, որը ազդում է վարկավորման վրա:



Moody's-ը չի բացառում այն հավանականությունը, որ կառավարությունները եւ կենտրոնական բանկերը կփակեն տնտեսությանը աջակցող ծրագրերը, ինչը կարող է հանգեցնել երկարաժամկետ տոկոսադրույքների կտրուկ աճի, եւ/կամ արժույթի փոխարժեքի կտրուկ փոփոխմանը:



Բացի այդ, ռիսկ կա, որ ֆինանսական ինստիտուտները ի վիճակի չեն լինի բավականին արագ ձեւավորել կապիտալի ռեզերվ, որպեսզի կարողանան դիմակայել մնացած տնտեսական եւ ֆինանսական սպառնալիքներին:

Ամենաքիչ հավանականություն ունի Չինաստանի աճի տեմպի անսպասելի անկումն:



Moody\'s Investors Service

Moody's Investors Service-ը առաջատար միջազգային վարկանիշային գործակալություններից մեկն է: Բացի բիզնես-վարկանիշներ սահմանելուց, գործակալությունը տրամադրում է նաեւ գիտական տվյալներ եւ վերլուծական եզրակացություններ վարկային ռիսկերը գնահատելու համար:

Moody's-ը ունի գրասենյակներ աշխարհի առավել խոշոր ֆինանսական կենտրոններում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---