Ականավոր երաժիշտ Գեորի Գարանյանի մահվան կապակցությամբ Նախաահ Սերժ Սարսյանը եւ տիկին Ռիտա Սարսյանը ցավակցական հեռաիր են հղել Գարանյանների ընտանիքին

Ականավոր երաժիշտ Գեորի Գարանյանի մահվան կապակցությամբ Նախաահ Սերժ Սարսյանը եւ տիկին Ռիտա Սարսյանը ցավակցական հեռաիր են հղել Գարանյանների ընտանիքին

PanARMENIAN.Net -
Ականավոր երաժիշտ Գեորի Գարանյանի մահվան կապակցությամբ Նախաահ Սերժ Սարսյանը եւ տիկին Ռիտա Սարսյանը ցավակցական հեռաիր են հղել Գարանյանների ընտանիքին:



Հեռարում ասված է.



«Խորապես վշտացած ենք Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երաժշիտ, ջազմեն, կոմպոզիտոր եւ դիրիժոր Գեորի Արամի Գարանյանի անժամանակ մահվան լուրով: Կյանքից հեռացավ ականավոր սաքսոֆոնահարն ու իմպրովիզատորը, ում ստեղծաործությունն իր արժանի տեղն է զբաղեցնում համաշխարհային էստրադային-ջազային արվեստի անձարանում:



Մեր մեծ հայրենակիցը միշտ հաճույքով է հանդես եկել հայ բեմում: Անմոռանալի է նրա վերջին համերը Երեւանում` «Հայկական ջազ-70» փառատոնի շրջանակում:



Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում «կենդանի ձայնի» մեծ վարպետի մտերիմներին ու հարազատներին, նրա տաղանդի բոլոր երկրպաուներին: Գեորի Գարանյանի մասին հիշողությունները միշտ վառ կմնան մեր սրտերում»:



Գեորգի Գարանյան

Գեորգի Գարանյանը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր, միջազգային ջազային փառատոների դափնեկիր: Նա ճանաչման էր հասել նաեւ որպես Օլեգ Լունդստրեմի անվան Պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր:

Գերոգի Գարանյանը ներկայացնում է ռուսական ջազի հետպատերազմյան առաջին սերունդը: 1958թ. Գարանյանի սաքսոֆոնը հնչեց Օ.Լունդստրեմի նվագախմբում, իսկ հետո, 1966թ.` Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախմբում, որի ղեկավարն է Վադիմ Լյուդվիկովսկին: 1960-ականների կեսին ժամանակակից ոճով ջազային պիեսները, որ հնչում էին Համամիութենական ռադիոյով, լայն ճանաչում բերեցին Գարանյանին եւ նրա հետ հանդես եկող երաժիշտներին:

1973թ. Պետհեռուստառադիոյի նախկին նվագախմբի բազմաթիվ երաժիշտների հրավիրեցին աշխատանքի ձայնագրման «Մելոդիա» ֆիրմա: Գ.Գարանյանը դարձավ նույնանուն նվագախմբի ղեկավարը: Այն ժամանակ էլ ծնվեց այն աստեղային կազմը, որ նույն փայլով նվագակցում էր երգիչներին, ձայնագրում էր պարային երաժշտություն եւ ջազային կոմպոզիցիաներ` սվինգից մինչեւ ջազ-ռոք: «Մելոդիան» հնչում էր նաեւ կինոյում, քանի որ, ինքը` ռուսական ջազի վարպետը, երաժշտություն է գրել շուրջ 40 ֆիլմերի համար, այդ թվում նաեւ հանրահայտ «Պոկրովի դարպասները» ֆիլմի համար:

Աշխարհի լավագույն դիրիժորներից մեկի` Գենադի Ռոժդենստվենսկու հրավերով, «Մելոդիա» նվագախումբն ու Գեորգի Գարանյանը (որպես մենակատար-իմպրովիզատոր) մասնակցել են Ալֆրեդ Շնիտկեի առաջին սիմֆոնիայի պրեմիերային:

1991թ. Գարանյանն իրականացրեց իր վաղեմի երազանքը եւ ստեղծեց Մոսկվայի բիգ-բենդը, որտեղ հրավիրվեցին երկրի ամենամեծ ջազմեններն ու պրոֆեսիոնալները: Մասնագետներն ու շարքային հանդիսատեսները բազմիցս են նշել այդ նվագախմբի եզակի հնչողությունը, նրա ղեկավարությամբ արված հիանալի հնչունավորումը:

Սակայն, ինչպես խոստովանել է ինքը Գարանյանը, նա իր ամենամեծ նվաճումն էր համարում հնչունավորման դասագիրքը: Երկրի բոլոր ուսումնական հաստատություններում այդ դասագրքով սովորում են ոչ միայն ուսանողները, այլ նաեւ դասավանդողները: Ասում են, որ դասագիրքն այնպես է գրված, որ նույնիսկ երաժշիտ չլինելով, կարելի է հասկանալ, թե ինչպես նվագել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---