«Վիալետա» ընկերությունը մարել է երկրորդ թողարկման պարտատոմսերը

PanARMENIAN.Net - 2009 թվականի դեկտեմբերի 26-ին մարվել են «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի կողմից թողարկված AMVALTB02ER9 տարբերակիչ ծածկագրով 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը` 24 ամիս շրջանառության ժամկետով եւ 10.5% տարեկան եկամտաբերության պայմաններով: Ընկերության կողմից մարման - վերջին արժեկտրոնի գումարները վճարվել են 30.12.2009թ.-ին: Հիշեցնենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 2007 թվականի դեկտեմբերի 26-ից, հաղորդում է Արմսվիսբանկի մամլո ծառայությունը:



Որպես պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխող հանդես է եկել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: 2008թ. փետրվարի 20-ին Պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում (ներկայումս` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ), իսկ 2009թ. օգոստոսի 6-ից շրջանառվել են Cbond ազատ շուկայում: Պարտատոմսերի շրջանառության ողջ ընթացքում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իրականացրել է պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Երկրորդային շուկայում պարտատոմսերով կատարվել են շուրջ 420.4 մլն ՀՀ դրամ ծավալով գործարքներ (բացառությամբ ռեպո գործարքների), որը կազմել է թողարկման ընդհանուր ծավալի 84.08%-ը: Նշված ծավալից շուրջ 350 մլն ՀՀ դրամը կամ թողարկման ծավալի 70%-ը կազմել են բորսայական գործարքները` 13.56% միջին գնով: Պարտատոմսերով կատարվել են նա- 2,963.25 մլն ՀՀ դրամ անվանական ծավալով ռեպո գործարքներ, որը կազմել է թողարկման ընդհանուր ծավալի ավելի քան 592.65%-ը:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ-ի հոկտեմբերի 7-ին շվեյցարական կապիտալով (Բանկային գործունեության լիցենզիա N84` տրված ՀՀ ԿԲ-ի կողմից 25.02.2005թ.): Հիմնադիրը եւ բաժնետոմսերի միակ սեփականատերը համաշխարհային հռչակ վայելող շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր եւ համասեփականատեր Վարդան Սիրմաքեսն է:



2007 թվականին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին Կենտրոնական բանկի կողմից շնորհվել են բրոքերային եւ պահառուական գործունեության լիցենզիաներ (Բրոքերային գործունեության լիցենզիա NԲԳ0064, պահառուական գործունեության լիցենզիա NՊԳ0065 ):



Բանկը, իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով` մասնագիտանալով միջազգային պրակտիկայում ընդունված կորպորատիվ, ներդրումային եւ փրայվիթ բանկային (corporate, investment եւ private banking) ծառայությունների մատուցման ուղղությամբ:



Կորպորատիվ բենքինգը ներառում է ինչպես անհատական պահանջներին հարմարեցված ավանդական ծառայությունների մատուցումը (վճարահաշվարկային, վարկային ծառայություններ, դեպոզիտային ճկուն սխեմաներ, առեւտրի ֆինանսավորումը), այնպես էլ ոչ ավանդական ծառայությունների մատուցումը, ինչպիսիք են այլընտրանքային ֆինանսավորումը, ֆինանսական ածանցյալ գործիքները (ֆորվարդ, սվոփ), ֆակտորինգը, ֆինանսական խորհրդատվության մատուցումը եւ այլ ծառայություններ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---