Եկեղեցին կարեւոր օղակ է հայերի ազգապահպանության գործում

PanARMENIAN.Net - Ավստրիական diepresse.com կայք էջը հրատարակել է Ավստրիայի հայ համայնքի մասին Մարգարիտա Շուբերտի «Հայերը Ավստրիայում` եկեղեցին հայրենիքի միակ մասնիկն է» հոդվածը:



Հոդվածի հեղինակ Մարգարիտա Շուբերտը ընդգծում է. «Հայերը շատ հեշտ են ինտեգրվում տարբեր երկրներում, սակայն չեն մոռանում իրենց ծագումը: Բայց հայ համայնքի երկրորդ սերնդի ներկայացուցիչներին գրավում է ավստրիական բաց հասարակությունը: Եվ նույնիսկ բազմադարյան եւ հարուստ մշակույթը չեն կարող կանխել նրանց հեռացումը ազգային արմատներից»:



Խոսելով այն խնդրի մասիսն, որին անդրադարձել են այդ հոդվածում, Մխիթարյանների Միաբանության ներկայացուցիչ վարդապետ Վահան Հովակիմյանը Pan.ARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է. «Այսօր ամբողջ աշխարում գույություն ունի հայերի ազգապահպանության խնդիրը, եւ տվյալ հարցի լուծման մեջ մեծ դեր ունի եկեղեցին: Վիեննայի Հայ Առաքելական եկեղեցին եւ Հայ կաթոլիկ եկեղեցին միշտ համագործակցել են»:



Վարդապետ Հովակիմյանի խոսքերով առավել մեծ խնդիր է` դա հայոց լեզվի պահպանումն է: «Հայոց լեզվի պահպանության հարցը Սփյուռքում շատ լուրջ է: Հայ ընտանիքներում պահպանվում են ազգային ավանդույթները, սակայն հայկական եկեղեցիներին կից գործող դպրոցները գործում են միայն շաբաթ օրերը, իսկ մնացած օրերը երիտասարդությունը ուսանում է ավստրիական դպրոցներում: Անհրաժեշտ է ընդլայնել հայկական դպրոցների գործունեությունը», - ընդգծել է նա:



Հայ կաթոլիկ եկեղեցին (ՀԿԵ) ստեղծվել է XVIII դարի կեսին, Մերձավոր Արեւելքի, մասնավորապես Պաղեստինում, Սիրիայում, Կիլիկիայում եւ Ստամբուլում հայ բնակչության շրջանում դոմինիկյանների եւ ճիզվիտների կաթոլիկ միաբանությունների քարոզչական գործունեության արդյունքում: ՀԿԵ-ն Հռոմեական կաթոլիկ եկեղեցու մաս է կազմում, եւ ենթարկվում է Հռոմի պապին: ՀԿԵ-ի առաջնորդի տիտղոսը` Կիլիկիայի Հայոց պատրիարք: Պատրիարքի նստավայրը գտնվում է Բեյրութում: Թեմերը գտնվում են Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Իրանում, Թուրքիայում եւ ԱՄՆ-ում: Ներկայումս ՀԵԿ-ի համայնքները կազմում են շուրջ 190 հազար մարդ:



ՀԿԵ-ու Պատրիարքի Ս. Աթոռը հիմնվել է 1740 թ-ն, Սիրիայի փոքր հայ համայնքի եւ Սրիրայի եւ Հալեպ քաղաքների եպիսկոպոսներ Մարդին Մելհիոնի Աբրահամ Աջիվյանի կողմից, որը անցավ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու իրավասության տակ: XIX դարում Հռոմի համագործակցության հետ մեկ տեղ առաջացան նաեւ հակառակ ուղություններ: XX դարում ՀԿԵ-ու նշանակությունը նվազեց հայ քրիստոնյաների համար: 1915 թ-ն Հայոց ցեղասպանության ժամանակ ՀԱԵ-ու ներկայացուցիչների հետ մեկ տեղ զոհվել է մոտ 30 հազար կաթոլիկ հայեր:



Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) քրիստոնյա աշխարհի ամենահնագույն եկեղեցիներից է, որը ունի մի շարք էական տարբերություններ դավանանքի եւ արարողակարգի մեջ, ինչը տարբերում է նրան ինչպես բյուզանդական ուղղափառությունից, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցուց: 301 թ-ն Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պետականորեն ընդունեց Քրիստոնեությունը: ՀԱԵ-ն արարողակարգը կատարում է իր ծիսակարգով:



Ներկայումս միասնական ՀԱԵ-ն կանոնիկ կառուցվածքով միասնական է , սակայն ունի երկու կաթողիկոսական աթոռ` Էջմիածնում եւ Կիլիկիայում (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն), կենտրոնը` Անթիլիասում, Լիբանան: Կիլիկիո կաթողիկոսությունը վարչական անկախության ունի, սակայն առաջնությունը պատկանում է Էջմիածնի Սուրբ աթոռին, որը կրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ծայրագույն Պատրիարքի տիտղոսը այնուամենայնիվ:

Էջմիածնի տնօրինության տակ են գտնվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր թեմերը, եւ արտասահմանյան թեմերի մեծամասնությունը, մասնավորապես Ռուսաստանի, Ուկրաինայի եւ նախկին ԽՍՀՄ-ի այլ երկրներում: Կիլիկիո կաթողիկոսը ղեկավարում է Լիբանանի, Սիրիայի եւ Կիպրոսի թեմերը:



Գույություն ունեն նաեւ ՀԱԵ-ի երկու ինքնավար պատրիարքություն` Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի, որոնք ենթակա են Էջմիածնի կաթողիկոսին: Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքները արքեպիսկոպոսի աստիճան: Երուսաղեմի պատրիարքության տակ են գտնվում Իսրայելի եւ Հորդանանի եկեղեցիները, իսկ Կոստանդնուպոլսի` Թուրքիայում եւ Կրետե կղզու (Հունաստան) հայկական եկեղեցիները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---