ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն միացել է Ամերիկյան էլլինիստիկ ինստիտուտի բողոքին` Միացյալ Նահանգների կողմից Թուրքիային վաճառված երկու ռազմական նավերի առնչությամբ: Կազմակերպությունը դիմել է ԱՄՆ կոնգրես` պահանջելով հրաժարվել գործարքից: Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Ղամպարյանի խոսքերով` Թուրքիային ռազմական նավերի վաճառքը կարող է լարվածություն ստեղծել Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանում: «Թուրքիայի կողմից ռազմական ուժի կուտակումը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի համար: Հայաստանը չի կարող վստահ լինել իր անվտանգությունում` ունենալով գերզինված հարեւան»,- գտնում է Ղամպարյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---