Հայաստանը պետք է ակտիվորեն բարձրացնի հայ փախստականների հարցը միջազգային ասպարեզում15 հունվարի 2010 - 15:51 AMT PanARMENIAN.Net - 20 տարի շարունակ ոտնահարվում են Ադրբեջանից հայ փախստականների իրավունքները: Նրանք ոչ միայն փոխհատուցում չեն ստացել, այլ մինչ օրս պարզ չէ, կարող են արդյոք նրանք վերադառնալ նախկին բնակության վայրեր: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած «Էթնիկ զտումներն Ադրբեջանում` Բաքու 1990» թեմայով «կլոր սեղանի» ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացից դուրս է մղվել Արեւելյան Անդրկովկասի հայ փախստականների հարցը: Հայերի շահերը պատշաճ կերպով չեն ներկայացվել ոչ դիվանագիտական, ոչ տեղեկատվական դաշտում»,-ասել է հայ պատգամավորը: Լ.Ալավերդյանը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հայերը եղել են ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ Խորհրդային Հայաստանի հիմնադիրների թվում էին: «Ստացվում է, որ հայերը զրկվեցին իրենց հայրենիքից, ոչ թե բնակության վայրից, ինչպես դա փորձում են ներկայկացնել»,-ասել է պատգամավորը: Ըստ Ալավերդյանի, հայկական կողմը պետք է առավել ակտիվ լինի միջազգային ատյաններում եւ բարձրացնի հայկական զտումների հարցն Ադրբեջանում: Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց: Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցենլ` «մաքրելով» քաղաքը հայերից: 1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |