ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել Հաիթիին

PanARMENIAN.Net - «Այժմ ինչպես երբեք աշխարհը միջազգային աջակցության կարիք ունի: Հաիթին շտապ օգնության կարիք ունի», - ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:



ՅՈՒՆԵՍԿՕ-ն-ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպություն է, որը ստեղծվել է 1945թ. նոյեմբերի 16-ին: Այդ կառույցի խնդիրները չեն սահմանափակվում դպրոցների կառուցմամբ պատերազմող երկրներում եւ գիտական բացահայտումների հրապարակմամբ: Կրթության, գիտության, մշակույթի եւ հաղորդակցությունների հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է առավել բարձր նպատակի հասնել` ամրապնդել մարդկանց գիտակցության մեջ խաղաղությունը պաշտպանելու գաղափարը:



ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր յուրօրինակ լաբորատորիա է նոր գաղափարների եւ մոտեցումների համար, որոնք հիմք են ծառայում միջազգային նորմատիվ փաստաթղթերի համար էթիկական ոլորտի խնդիրները լուծելու նպատակով: ՅՈՒՆԵՍԿՕ-ն միաժամանակ նաեւ տեղեկատվության փոխանակման կենտրոն է, այն տեղեկատվություն է եւ գիտելիք է տարածում, օգնելով անդամ երկրներին զարգացնել հասարակության ներուժը գործունեության ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես, այսպես կոչված «մարդկային գործոնը»: Այլ կերպ ասած, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը 190 իսկական եւ 6 ասոցիացված անդամ երկրների միջեւ կրթության, գիտության, մշակույթի եւ հաղորդակցությունների ոլորտում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է միջազգային երկխոսություն հաստատելու ուղղությամբ, որը հիմնված կլինի ունիվերսալ մարդկային արժեքները եւ յուրաքանչյուր քաղաքակրթության ու մշակույթի ինքնիշխանությունը հարգելու վրա:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---