Կռունկը ճանաչվել է «2010 թ-ի թռչուն» Հայաստանում

PanARMENIAN.Net - Կռունկը ճանաչվել է «2010 թ-ի թռչուն» Հայաստանում: Այդպիսի արդյունքով ավարտվել է հասարակական կարծիքի հարցումը, որո անցկացվել էր «Հայաստանի թռչունների պաշտպանության միության» (ASPB) կազմակերպության նախաձեռնությամբ: Հարցումը անցկացվել էր LOLO մանկա-պատանեկան ամսագրի աջակցությամբ Երեւանում եւ այն բնակավայրերում, որոնք գտնվում են առանցքային թռչնաբանական տարածքներում (Important Bird Areas):



Հարցվածների թիվը կազմել է 1025 մարդ: Ի օգուտ կռունկի արտահայտվեցին 481 մարդ (ձայների 47%):

Հայաստանում կռունկը բացարձակ հազվագյուտ թռչուն է: Նրանք բնադրում են հանրապետության հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում: Պոպուլյացիայի իրավիճակը կրիտիկական է` համաձայն վերջին տվյալների Արփի լճի մոտակայքում այդ թռչուններից մնացել են ընդամենը 2-ց 6-ց զույգ:



Հայաստանում բնակվող գորշ կռունկը բոլորովին վերջերս առանձնացվեց առանձին ենթատեսակ: Նոր ենթատեսակը կոչվել է «Արչիբալդի կռունկ» (Grus grus Archibaldi)` ի պատիվ հայտնի ամերիկացի թռչնաբանի:



Գորշ կռունկը բավականին խոշոր թռչուն է: Նրա մարմնի երկարությունը կազմում է 110-120 սմ., թեւերի բացվածքը հասնում է 220-245: Ջմեռում է Իսպանիայում, Ֆրանսիայում, Մերձավոր Արեւելքում, Հնդկաստանում, Հյուսիսային եւ Արեւմտյան Աֆրիկայում, Չինաստանի արեւելքում եւ հարավում: Բնակվում է կիսաանապատներում` ճահճային եւ խոնավ տարածքներում: Սովորաբար ունենում է երկու ճուտ: Ամենակեր է: Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում եւ Ֆլորա եւ ֆաունայի անհետացող տեսակների միջազգային առեւտրի վերաբերյալ կոնվենցիայում (CITES): Այդ կոնվենցիայի նպատակը կայանում է նրանում, որպեսզի երաշխավորվի, որ վայրի կենդանիների եւ բույսերի առեւտուրը չի վտանգի նրանց գոյատեւման համար:



ԼՕԼՕ-ն` մանկա-պատանեկան ինտելեկտուալ ամսագիր է: Ամսագրի նպատակն` զարգացնել երեխայի մտավոր հորիզոնը, զարգացնել ճաշակը եւ գիտելիքները: Ամսագրում ներկայացված են տարբեր թեմաներ` երաժշտություն, գեղանկարչություն, գրականություն, գիտություն, պատմություն, սպորտ, զարգացնող խաղեր:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---