Երեւանի թիվ 10/19 ընտրատեղամասում քրեական գործ է հարուցվել բռնության կիրառման փաստով15 հունվարի 2010 - 21:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ թիվ 10/19 ընտրատեղամասում մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:Մասնավորապես՝ մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2010թ. հունվարի 10-ի Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ՀՀ ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ՝ ժամը 10:30-ի, ապա նաեւ 16:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Երեւանի Հանրապետության 71 հասցեում գտնվող Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասում ծեծկռտուք հրահրելով եւ բռնություն գործադրելով վստահված անձանց, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքները, վստահված անձանց եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, կատարվում է նախաքննություն: Արդյունքների մասին կիրազեկենք լրացուցիչ, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Ըստ ՀՀ ԿԸՀ տվյալների, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը, որը 7622 ձայն է հավաքել: Այդ ընտրատարածքում առաջադրվել էր երեք թեկնածու` Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից` 7622 ձայն, Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ կալանքի տակ գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |