Հայ լրագրողներին կներկայացվեն մարդկանց թրաֆիկինգի թեմայի լուսաբանման նրբությունները

PanARMENIAN.Net - Հունվարի 21- 23 -ը Երեւանում տեղի կունենան դասընթացներ մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ: Դասընթացների նպատակն է բարձրացնել Հայաստանում սոցիալական թեմաներ լուսաբանող լրագրողների ներուժը եւ կրթել նրանց թրաֆիկինգի թեմայի լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ:



Դասընթացը կազմակերպել են Վորլդ Վիժն Հայաստանը եւ «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում սոցիալական թեմաներ լուսաբանող լրագրողների ներուժը եւ կրթել նրանց թրաֆիկինգի թեմայի լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ: Հարցազրույցները կվարի հանրահայտ լրագրող-դասընթացավար Դրյու Սալիվանը Բոսնիա-Հերցեգովինայից:



Դասընթացի ավարտից հետո 12 ամիսների ընթացքում կուսումնասիրվեն մասնակից լրագրողների լուսաբանումները թրաֆիկինգի թեմայով եւ երեք լավագույն նյութերը կստանան մրցանակ:

Դասընթացները կազմակերպել են «Վորլդ Վիժն Արմենիա» կազմակերպությունը եւ People in Need չեխական կազմակերպության ներկայացուցչությունը:



World Vision-ը (Վորլդ Վիժն) քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների եւ համայնքների կյանքը:

Առաջնորդվելով Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեծ հավատքով` «Վորլդ Վիժնը» ծառայում է աղքատներին եւ ճնշվածներին` խորհրդանշելով Աստծո բացարձակ սերն առ մարդիկ: «Վորլդ Վիժնը» ծառայում է բոլորին անկախ սեռից, կրոնական, ռասսայական եւ ազգային պատկանելիությունից: 2006 թվականին «Վորլդ Վիժնը» աշխատել է 97 երկրներում, օգնելով 100 միլիոն մարդկանց: «Վորլդ Վիժնը» Հայաստան է եկել 18 տարի առաջ` 1 մլն. դոլարի անհապաղ օգնություն տրամադրելով 1988թ. աղետալի երկրաշարժից տուժածներին: Հաջորդ ամիսների ընթացքում տրամադրվել է ավելի քան 3 մլն. դոլարի դեղորայք եւ օգնություն: Հետագա 20 տարիների ընթացքում «Վորլդ Վիժնի» ծրագրերն ուղղված են եղել ոչ միայն աղետի հետեւանքների վերացմանը, այլեւ նպատակ ունեն բարեփոխել համայնքների կյանքը:



People in Need չեխական կազմակերպությունը գործում է բազում երկրներում: Գոյության 14 տարիներին այն իրագործել է բազում ծրագրեր, կապված հումանիտար օգնության, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ հետխորհրդային հանրապետություններում քաղաքացիական հասարակության զարգացման հետ:

People in Need-ի իրականացվող ծրագրերը իրականցվում են Չեխիայի Հանրապետության, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ինչպես նաեւ այլ դոնորների տրամադրած դրամաշնորհների միջոցներով: Կազմակերպությունը շուրջ 150 անդամ ունի, որոնցից Պրահայի կենտրոնակայանում աշխատում են 100-110 հոգի: People in Need-ի ներկայացուցչությունները գտնվում են Չեխիայի քաղաքներում եւ նրա սահմաններից դուրս: Իր գործունեության ընթացքում People in Need կազմակերպությունը հումանիտար օգնություն է ցուցաբերել Բոսնիայի, Կոսովոյի, Չեչնիայի, Աֆղանստանի թեժ կետերի բնակչությանը: Մարդու իրավունքների կենտրոնը օգնություն է ցուցաբերել այն մարդկանց, որոնք հետապնդվել են քաղաքական նկատառաումներով Կուբայում, Բիրմայում, Բելառուսում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---