Երրորդ պարտությունից հետո «Փյունիկը» դուրս մնաց Համագործակցության գավաթի համար պայքարից

PanARMENIAN.Net - Երեւանի ֆուտբոլի «Փյունիկ» ակումբն ավարտել է իր ելույթները «ԱՊՀ եւ Բալթիայի երկրների չեմպիոնների գավաթի» մրցաշարում, որն անցնում է Մոսկվայում հունվարի 15-25-ը:



Հայաստանի բազմակի չեմպիոնը երեք խաղում երեք պարտություն է կրել եւ դուրս է մնացել հետագա պայքարից: «Փյունիկի» կազմում հիմնականում լեգիոներներ են հանդես գալիս, որոնք փորձաշրջան են անցնում ակումբում:



«Փյունիկի» մասնակցությամբ խաղերն ավարտվել են հետեւյալ կերպ.



«Փյունիկ»-«Էկրանաս»` Լիտվա-0:2

«Փյունիկ»-«Բունեդկոր»` Ուզբեկստան-2:3

«Փյունիկ»-«Դաչիա»` Մոլդովա-1:6:



«Փյունիկը» ստեղծվել է 1996թ.: Սկզբնական շրջանում այն կոչվում էր «Արմենիկում»: Ակումբն առաջին անգամ մասնակցել է ՀՀ առաջնությանը 2000թ. առաջին խմբում, որտեղ թիմը միանգամից չեմպիոնի կոչում նվաճեց: Մինչ խաղարկության սկիզբը ակումբի նախագահն էր Արարատ-73 լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Աբրահամյանը: «Փյունիկը» ինը անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009 թթ.), 2002, 2004, 2009թթ. եղել է Հայաստանի գավաթակիր, իսկ 2002, 2004, 2005, 2007, 2008թթ. Հայաստանի սուպերգավաթի մրցաշարի հաղթողը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---