Թուրքիայի ԱԳՆ-ն հանդուգն կերպով միջամտում է Հայաստանի ներքին գործերին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը ՀՀ Սահմանադրության համաձայն, պարտավոր է հաշվի առնել Սահմանադրական Դատարանի որոշման իրավական հիմնավորումը, իսկ նախագահի ներկայացուցիչն իր հերթին պարտավոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները վավերացման համար արդեն վերապահումներով ներկայացնել Ազգային Ժողով: Այդ մասին հայտնեց Մոդուսվիվենդիկենտրոնիղեկավար Արա Պապյանը: «Դա չանելը նշանակում է չկատարել դատարանի որոշումը, որը պարտադիր է ե'ւ ՀՀ նախագահի, ե'ւ ՀՀ արտգործնախարարության համար»,- ընդգծեց փորձագետը:



Մեկնաբանելով Արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը` Արա Պապյանն ընդգծեց, որ դա ուղղակի եւ լկտի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: «Եթե ՀայաստանիՀանրապետության բարձրագույն իշխանությունները համարժեք պատասխան չտան ԹուրքիայիՀանրապետության արտգործնախարարության հայտարարությանը, կշանակի մենք ընդունում ենք Թուրքիայի` մեզ գաղութի տեղ դնելու քաղաքականությունը»,- ասաց փորձագետը:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---