Հայկ Դեմոյան. «Ալիեւն ընկել է ադրբեջանցի կեղծ պատմաբանների ծուղակը»

PanARMENIAN.Net - 2009 թ. դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրելԳուբա քաղաքում «ցեղասպանության» զոհ դարձած ադբեջանցի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելու մասին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը : Նրա խոսքերի համաձայն, Ալիեւն ընկել է ադրբեջանցի կեղծ պատմաբանների ծուղակը, քանի որ Գուբայում զանգվածաբար թաղվածները տեղի 200 հայ բնակիչներն էին, որոնց ադրբեջանցիները սպանել էին 1918 թ.:



Դեմոյանը հայտնել է նաեւ, որ հայկական կողմը պատրաստ է ֆինանսավորել անկախ փորձագետների, ովքեր կստուգեն դրանց ԴՆԹ-ն, ինչն էլ կհաստատի, որ այդ կմախքները հայերինն է, այլ ոչ ադրբեջանցիներինը:



Գուբայում զանգվածաբար թաղվածների գերեզմանոցը հայտնաբերվել է 2007 թ.: Ադրբեջանցի փորձագետների եզրակացության համաձայն, դա տեղի բնակիչների գերեզմանոցն է, որոնք 1918 թ. մայիսյան դեպքերի զոհերն են դարձել:



Ներկայում Գուբայի այդ գերեզմանոցի հայտնաբերման փաստը ադրբեջանական իշխանություններն օգտագործում են միջազգային եւ ներքաղաքական գաղափարախոսության մեջ, որն ուղղված է տարիներ շարունակ ադրբեջանցի ժողովրդի դեմ «ցեղասպանության» մասին հորինվածքը ապացուցելու:



2010 թ. այդ զանգվածային գերեզմանոցի վրա կառուցվելու է ցեղասպանության հուշարձանների համալիր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---