Էդվարդ Աբրամյան. «Միայն հավատի վրա հիմնվելով քաղաքականություն չես կառուցի»

PanARMENIAN.Net - Թեեւ ՌԴ վարչապետի եւ ԱԳ նախարարի հայտարարությունները տարբերվում էին իրարից կառուցվածքով, սակայն, ըստ էության, ե'ւ Պուտինը, ե'ւ Լավրովը այն միտքն էին արտահայտում, որ աննպատակահարմար է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի համալիր լուծումը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում ասել է Հայաստանի նոր պահպանողական շարժման ղեկավար Էդվարդ Աբրամյանը, մեկնաբանելով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի վերաբերյալ:



«Ի դեպ, ոչ միայն Մոսկվան, այլեւ Վաշինգտոնը այն կարծիքն են արտահայտել, որ այս երկու հարցերն իրար չպետք է կապել: Մենք պետք է միայն հավատանք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի անկեղծությանը, սակայն քաղաքականությունը միայն հավատի վրա չես կառուցի, քանի որ քաղաքական հայտարարությունների լավագույն չափանիշը գործերն են, որոնք հաստատում են հայտարարությունները», - ասել է Աբրամյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը:



2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:



Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) - 1923 թ. առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության կարծիքը, ԿԿ Կովկասի բյուրոն որոշում է ընդունում ԼՂՀ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ ներգրավելու մասին եւ ձեւավորում է ԼՂ ինքնավար Մարզ: 65 տարի անց ԼՂԻՄ-ում սկիզբ է առնում ազգային շարժում, որը պահանջում էր մայր հայրենիքին` Հայաստանին վերամիավորում: Սակայն ԽՍՀՄ իշխանությունները չեն աջակցում ժողովրդի ցանկությանը: 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂԻՄ-ում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվե, իսկ դեկտեմբերի 28-ին տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում էլ ձեւավորվում է ԼՂՀ առաջին կառավարությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---