2009 թվականին Հայաստանն ընդլայնել ու ամրապնդել է գործընկերությունն ԱՄՆ-ի հետ

PanARMENIAN.Net - 2009 թվականին ընդլայնվել եւ ամրապնդվել է Հայաստանի բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ընթացել է ինտենսիվ եւ արդյունավետ քաղաքական երկխոսություն: Իրականացվել եւ նախանշվել են համագործակցության մի շարք ծրագրեր»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:



Ըստ նրա, շարունակվել է Եվրոպային մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը, եւ համագործակցության խորացումը` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական կառույցների շրջանակներում: Հայաստանը միացել է ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին: Ընդլայնվել է Հայաստանի համագործակցությունը Եվրոպական մայրցամաքի մեր ավանդական գործընկերների հետ, նոր լիցք է հաղորդվել հարաբերություններին արեւելաեվրոպական պետությունների, բալթյան եւ սկանդինավյան երկրների հետ

Դրական զարգացում է արձանագրել փոխշահավետ համագործակցությունը անմիջական հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ: Հիմքեր են դրվել այդ երկրների հետ կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի իրագործման համար:



Տարվա ընթացքում նոր եւ ակտիվ քայլեր են ձեռնարկվել արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Ուշադրության կենտրոնում է եղել փոխշահավետ համագործակցության զարգացումը ասիական երկրների, մասնավորապես` Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ:



Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, աշխատանքներ են տարվել լատինաամերիկյան, Հարավարեւելյան Ասիայի եւ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:



Հետեւողականորեն իրականացվեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, Հայաստանն ընդլայնեց իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին: Շարունակվել էմասնակցությունը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը, ակտիվ ներգրավվածությունը ահաբեկչության եւ այլ մարտահրավերների դեմ միջազգային հանրության պայքարում: Տարածաշրջանումկայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղությանհաստատումը հանդիսացել էարտաքինքաղաքականությանառանցքային խնդիրներից մեկը: Հայաստանըձգտել էիր նպաստը բերելկայուն եւ անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում:



Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով առաջին պլան մղվեց տնտեսական բաղադրիչը, ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ տնտեսական հարթության աշխատանքները, ինչպես առանձին երկրների հետ երկկողմ, այնպես էլ` միջազգային կառույցների եւ ֆինանսական ինստիտուտների հետ բազմակողմ դիվանագիտության հարթություններում: Տասնյակ երկրների հետ միջկառավարական առեւտրատնտեսական հանձնաժողովների աշխատանքների շարունակման արդյունքում ձեռք են բերվել տնտեսական հետագա համագործակցության ծավալման պայմանավորվածություններ, նախանշվել են նոր ծրագրեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---