ՀՀ ՍԴ որոշումը խափանեց Թուրքիայի բոլոր ծրագրերը Հայաստանի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Թուրքիան Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն ավելի լուրջ ընդունեց, քան Հայաստանի իշխանությունները: Այս մասին ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքերի համաձայն, ոչ միայն բանակցային կողմերն, այլեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ արձանագրություններում նախապայմաններ չկան: «Եթե որեւէ նախապայման չկա, ապա ի՞նչ իմաստ ունի Թուրքիայի հիստերիան», - հարց է տվել Կարապետյանը: Նա նշեց նաեւ, որ ՀՀ ՍԴ որոշումը խանգարեց Թուրքիային երեք հարց իրականացնել` ղարաբաղյան հակամարտությունը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ. Կարսի պայմանագրով ամրագրված երկրների միջեւ սահմանները ճանաչել. սառեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչի համար էլ սկսել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:



Համլետ Հարությունյանն իր հերթին ասել է, որ ՀՀ ՍԴ որոշումը Թուրքիայի համար չէր ընդունվել: Նրա խոսքերի համաձայն, «Թուրքիայի հիստերիան մյուս բոլոր հիստերիաների շարունակությունն է»: «Եթե ՀՀ ՍԴ որոշումը չլիներ, ապա Անկարան միեւնույն է, մի առիթ գտնելու էր հիստերիա բարձրացնելու համար», - ասել է Հարությունյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը:



2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:



Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Թուրքիայի ԱԳՆ-ի կայքէջը գրում է, որ ՀՀ ՍԴ որոշման հիմքում ընկած են նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ, որոնք խախտում են արձանագրությունների ոգին եւ տառը:



«2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Այդ որոշումը խախտում է արձանագրությունների առիթով բանակցությունների ողջ իմաստն ու հիմնական նպատակները: Այդպիսի մոտեցումը մենք չենք կարող ընդունել», - գրված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մի կողմից, մյուս կողմից Թուրքիայի միջ- բարեկամության մասին։Պայմանագիրը նպաստեց Թուրքիայի միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդմանը։



1921-ին Կարսի պայմանագիրը կնքվել է երկու, այդ պահին աշխարհի տերությունների կողմից միջազգայնորեն չճանաչված սուբյեկտների` քեմալական Թուրքիայի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ: Գաղտնիք չէ նաեւ, որ Կարսի պայմանագրի համար հիմք է ծառայել Մոսկվայի պայմանագիրը, կնքված նույնպես չճանաչված պետությունների` Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Նկատենք, որ պայմանագիրը կնքած երկրներից մեկը` Խորհրդային Հայաստանը, այդպես էլ երբեք չճանաչվեց միջազգային կառույցների կողմից որպես առանձին պետական միավոր: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Կարսի պայմանագրի 2-րդ հոդվածում հատուկ նշված է, որ «Թուրքիա հասկացության տակ այստեղ նկատի են առնվում այն տարածքները, որոնք ներառված են 1920-ի հունվարի 28-ի Կ. Պոլսում օսմանյան խորհրդարանի ընդունած «Ազգային ուխտում»»: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Թուրքիա հասկացությունն այն աստիճան անորոշ էր, որ Կարսի պայմանագիր կնքողները հատուկ հոդվածով բացատրում էին, թե որ տարածքների վրա է սփռվում, այսպես կոչված, Թուրքիա պետությունը: Պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, Նախիջեւանում ստեղծվում է ինքնավարություն: պայմանագրի 17-րդ հոդվածի հիման վրա կողմերի միջեւ 1922-ի հունիսին կնքվել է երկաթգծի աշխատանքի կանոնակարգման մասին կոնվենցիա, որը նույնպես թուրքական կողմի պատճառով չի գործում: Չի գործում նաեւ 19-րդ հոդվածի` հյուպատոսական հարաբերությունների հաստատման մասին դրույթը, որը նույնպես միակողմանի կերպով խախտվում է պաշտոնական Անկարայի մեղքով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---